Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում: Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման համար Ալմաթիում բանակցություններ անցկացնելու Բաքվի և Երևանի համաձայնությունը:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մոտ ժամանակներս կհանդիպեն Ալմաթիում։ Այդ մասին հայտարարել է Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես նաեւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն ավելի մեծ են, քան երբևէ: Այդ մասին նա հայտարարել է Բեռլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ղազախստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հաստատման ցանկացած ջանքերի, քանի որ դա բխում է Աստանայի շահերից: Այդ մասին Armenpress-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ Պետքարտուղարության կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կարծում է, որ ներկայումս Երևանն ու Բաքուն խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն։
Դարչիաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը վճռականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցությանը, պատրաստ է իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության և կառուցողական համագործակցության խթանման գործընթացում: